Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող Էրիկ Բաղդասարյանը 4-րդ տեղն է գրավել։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության Ֆեդերացիայից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնությում։
Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել էր 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել էր արծաթե մեդալակիր: