«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհուրդն այսօր տեղի ունեցած հանրահավաքի վերջում հայտարարություն արեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Շարժումը իր գործողություններով, լայն զանգվածների ճնշմամբ հռչակված նպատակի իրականացումն է հետապնդելու»,-հայտարարեց շարժման անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ ընդգծելով, նաև, որ սպասում են հայտարարության պատասխանին։
Հիշեցնենք, որ այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաք է անցկացրել Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով նաև ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։