Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել էին «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելափակել էին Գորիսից Ստեփանակերտ մեկնող 27 արցախցիների մուտքը։ Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել էր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել էին շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնել էր, որ որոշ ադրբեջանցիներ ներխուժել էին սպասող մեքենաներից մեկը։