Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը, ինչի մասին մեր քաղաքացիները վերջին շրջանում թե՛ մամուլով, թե՛ տարբեր հարթակներում իրենց դժգոհություններն էին հայտնում:
Այս առնչությամբ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել։
«Պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը»,-ասված է հայտարարության մեջ:
Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: