Ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան գյուղի տուն, այս մասին FaktInfo-ին հայտնել է սիսիանցիներից մեկը։ Տան տիրուհին մտածել է, որ ամուսինը ճաշում է խոհանոցում և գնացել է իր գործերով, պատմում է նա։
«Ադրբեջանցի զինվորականը հաց է կերել և այդ մարդկանց տանը փոխել հագուստը։ Սեփականատիրոջ բաճկոնը կախված է եղել միջանցքում։ Նա դա հագել է և դուրս եկել: Հետո նստել է գյուղի խանութի դիմաց՝ թղթախաղ խաղալու»,- մանրամասնել է գյուղացին։
Նրա խոսքով՝ խանութում հավաքված տղամարդիկ կռահել են, որ նա ոչ հայ է, ոչ էլ ռուս։ Զանգահարել են ԱԱԾ, որից հետո նրան բերման են ենթարկել։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։
ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հայտնում է կառավարության...