Վայոց ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետի ուղղությամբ։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնվում է քրեական վարույթ»,-նշել է Աբրահամյանը։
Կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին՝ հավելելով, որ հանդես կգան հաղորդագրությամբ:
ԶԼՄ-երի տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի քաղաքացի անձրևանոց է նետել նրա ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում։