Երևանի «Ապավեն» մաքսատանը Թուրքիայի քաղաքացու դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները ու քննիչները պարզել են , որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է:
Դատաբժշկի նախնական եզարակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: