Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Նախիջևանում ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել Շահբուզի շրջանի ուղղությամբ և որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողն ասել է՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: