Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնակած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր պայքարի մեջ կմտնեն հայ մարզիկները: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից:
Այսօր` ժամը 17:30-ին, մրցապայքարի դուրս կգան Հայաստանի կանանց ընտրանում մարզիկներ, 55 կգ քաշային կարգում հանդես եկող Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։
Ոճաբան Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու՝ «հոգեբանական ճնշման» պատճառով։