«Ասում են` զոհված զինվորի համար իր թափած արյունը մեռոն է դառնում և օրհնվում է սուրբ մկրտությամբ` աստվածընտրյալ հրեշտակ դառնում»
Սերժանտ, 2022-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ նահատակված Վոլոդյա Աբրահամյանի տողերն են, որոնք այսօր իր շիրմաքարին են: 19-ամյա Վոլոդյայի հարազատներն ու ընկերները նրան ժպտերես ու կյանքով լի են հիշում:
Ասում են` ժպիտով եկավ աշխարհ, իր ժպիտով վարակեց բոլորին` իր հետ տանելով մտերիմների ժպիտները:
Մայրը` Նազիկ Աբրահամյանը, պատմում է, որ երբ տղան դուրս էր գալիս փողոց, իրեն անմիջապես շրջապատում էին բակի երեխաներն ու փաթաթվում նրան:
«Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իջնում երեխաների հետ ֆուտբոլ էր խաղում»,-«Զինուժի» հետ զրույցում պատմել է մայրը:
Վոլոդյան Երևանից է: Համեստ ու հոգատար տղան տան հույսն էր, որտեղ էլ լիներ` տխրությունն ընդհատվում էր իր պարզ ու անկեղծ լավատեսությամբ:
Նա ցանկանում էր հեռուստաեթերում հայտնվել, որոշել էր լրագրող ու հաղորդավար դառնալ և իր ժպիտը փոխանցել ոչ միայն ծանոթներին, այլև աշխարհին:
«Որոշեց հաղորդավար դառնալ: Ասում էին` քո ձայնը, տեսքը իսկական եթերի է»,-նշել է մայրը:
Ծառայակից ընկերներըի խոսքով` Վոլոդյան վերջին ուժն ու ջանքը չէր խնայում, միայն դե աշխատանքը լավ կատարեր: Մարդասիրության ու Վոլոդյայի մարդ տեսակի մասին են հիշում ընկերները:
Մանրամասները` «Զինուժի» տեսանյութում: