Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության 2021 թվականի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Թուրքիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում կրկին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ մարզիկները 2 մեդալ են նվաճել Թուրքիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում՝ հավաքելով 14,733 միավոր: Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ հավաքելով 14,266 միավոր: