The Sunday Times-ը Չարլզ III-ի անձնական կարողությունը գնահատել է 600 միլիոն ֆունտ (745 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է TASS-ը: Այն գերազանցում է նրա մոր՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու կարողությանը:
Հոդվածում նշվում է, որ նման տպավորիչ արդյունքի Չարլզ III-ի կարողացել է հասնել ոչ միայն մորից ստացած ժառանգության, այլև Անգլիայի Քորնուոլի դքսության հաջող կառավարման շնորհիվ:
The Sunday Times-ը 2022 թվականի մայիսին հրապարակել էր Միացյալ Թագավորության ամենահարուստ բնակիչների ցուցակը, որտեղ Եղիսաբեթ II-ի կարողությունը գնահատվել է 370 միլիոն ֆունտ ստերլինգ (460 միլիոն դոլար):