Ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած, ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 15-ին, կտևի մինչև ապրիլի 23-ը։