ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածու է առաջադրել Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունից։
Ներկայումս Եվրոպական հանձնաժողովի բարիդրացիության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում նա ղեկավարում է Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը։ Ավելի վաղ նա նույն գլխավոր տնօրինությունում զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավարի պաշտոնը: