Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ, որոնց ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի։ Այս մասին կառավարության ապրիլի 21-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաք ստեղծելու որոշումը ուշացած է: Պատճառն այն է, որ երկար են մտածել ճիշտ որոշում կայացնելու, սխալներ անելու հետևանքով եղածն էլ չկորցնելու մասին:
Նրա խոսքով՝ Կրթության 2023-2030 թվականի զարգացման ռազմավարության մշակման ընթացքում կողմնորոշվել են նաև տեղադիրքի հարցում: Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հատման տեղում։
«Բարեբախտաբար մեզ հաջողվեց Երևան քաղաքի մոտակայքում գտնել 300-ից ավելի հա տարածք, որը սեփականաշնորհված չէ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ բաց առաջարկով, խնդրանքով, հորդորով կդիմելու են բուհական, ակադեմիական շրջանակներին՝ 8 բուհերի պետականացման համար, սակայն եթե կպարզվի, որ այլ աղբյուրներ էլ կան, որ հավելյալ կֆինանսավորեն, շատ ավելի լավ։
«Բայց մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը։