Facebook-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների օգտագործումը, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Նշվում է, որ թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար, սակայն Facebook-ն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը:
«Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել դրանք»,-նշվում է հաղորդագրության մեջ։