«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը մտադիր է առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու, գրում է «Հրապարակը»։
Ըստ թերթի՝ Թևանյանը մտադիր է առաջադրվել «Համախմբում» կուսակցության ցուցակով։ Նա ոմանց վստահեցրել է, որ ունի Երկրոդր նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը և բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։
Թերին հայտնի է դարձել, որ նրան անգամ Վարդան Օսկանյանն է փորձում աջակցել։
«Մասնակցելու ցանկություն ունի նաև Հրանտ Բագրատյանը, նա կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, հակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երևանին թեժ ընտրություններ են սպասվում»,-գրում է օրաթերթը։