Աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։
Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, հայտնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
«Պատարագին հաջորդած հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Դեսպան Պապիկյանը ծաղկեպսակ է զետեղել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ»,- ասված է հաղորդագրությունում։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Կոպենհագենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն։ Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հազարավոր մանուկների փրկած միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակին, հայտնում է Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ խաչքարի օծումից հետո մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը, դեսպանության անձնակազմի և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Յոկոհամայի օտարեկրացիների գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ տեղադրել Դիանա Աբգարի շիրիմին, հայտնում են դեսպանությունից։
Դիանա Աբգարը Հայաստանի պատվավոր հյուպատոսն էր, հայտնի հասարակական գործիչ, ով Ճապոնիայում ապրելու տարիներին ապաստան և օգնություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայերի: Նա ջանասիրաբար աշխատել է Օսմանյան կայսրությունում շարունակվող ցեղասպանության մասին Ճապոնիայում իրազեկելու ուղղությամբ:
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մասնակցել են սուրբ Պատարագի և ոգեկոչման արարողության, հայտնում են դեսպանությունից։
Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության նահատակներին, տեղի է ունեցել ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն։ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բոտոշանում, Կոնստանցայում, Գեորգենում և Ռումինիայի այլ հայաշատ քաղաքներում:
Հայկ Մարության տրանսպորտի թանկացման դեմ ավելի քան 40 000 ստորագրություն է հավաքել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի քան 40 000 ստորագրություն է հավաքել ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման, հայտնել է նա իր...