ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ուղերձում կոչ է արել դիմակայել ատելությանը՝ իր բոլոր դրսևորումներով:
«Խորհելով պատմության այս ցավալի դրվագի շուրջ՝ եկեք ևս մեկ անգամ խոստանանք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին, և դիմակայել ատելությանը՝ իր բոլոր դրսևորումներով»,-գրել է Հարիսը:
Ապրիլի 24-ին լրացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին հայերն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած, մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին: