Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, արձագանքել է իրենց հնարավոր բաժանման մասին լուրերին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Աղջիկը դրա համար օգտագործել է Ռոմեո Սանtոսի «Si yo muero» երգի բառերը։ «Նախանձ մարդիկ լուրեր են հորինում, բամբասողները տարածում են դրանք, իսկ ապուշները հավատում են դրանց»,- երգի այս տողերը մեջբերելով` սոցցանցի իր էջում գրել է Ջորջինան:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, ըստ որոնց Ջորջինան սկսել է նյարդայնացնել իր զուգընկերոջը, քանի որ շատ ժամանակ է անցկացնում առևտրի կենտրոններում և հսկայական գումարներ է ծախսում: Ռոնալդուն և Ջորջինան դեռ ամուսնացած չեն, չնայած այն հանգամանքին, որ երեխաներ ունեն: