Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի 4-րդ փուլը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նշվում է, որ Դավթյանը վաստակել է 14,266, Ավետիսյանը՝ 14,633, Մերդինյանը՝ 14,466, իսկ Խաչիկյանը՝ 14,300 միավոր:
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կներկայացնի 4 մարմնամարզիկ։