ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հաստատել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը։ «Կան հանդիպումների պայմանավորվածություններ, այլ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- Armenia Today-ին հայտնել էր ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ապրիլի 28-ին Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը հարթակների միջև տարբերություն չի դնում. բանակցությունները մեկն են։