Ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Այսօր ցերեկն Արցախում սպասվում է +24-ից +28 աստիճան տաքություն։ Մայիսի 1-ի գիշերն Արցախում սպասվում է +7-ից +12, ցերեկը՝ +16-ից +21 աստիճան տաքությունը։