Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կայացավ Դիմաշ Կուդայբերգենի մենահամերգը՝
«Stranger» համաշխարհային շրջագայության շրջանակներում։
Վեց տարեկանից բեմ բարձրացած Դիմաշը ծնունդով Ղազախստանից է:
«Ղազախական հողը շատ բեղմնավոր ու ստեղծագործ է, և այս հողի վրա ծնվում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք հետագայում աշխարհում մեծ բարձունքներ են նվաճում ինչպես երաժշտության, այնպես էլ սպորտի, ստեղծագործական և այլ ոլորտներում»,-ասել է արտիստը:
Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։
Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն: «Առնաու» շրջագայությունից հետո «Stranger»-ն արդեն նրա երկրորդ լայնածավալ նախագիծն է: Ղազախստանում կայանալիք պրեմիերայից հետո ընթացիկ հյուրախաղերի համար Հայաստանը որպես հաջորդ երկիր է ընտրվել։
«Հայաստանը արագ զարգացող երկիր է՝ մեծ պատմությամբ և շատ գեղեցիկ պատմական վայրերով: Եվ հենց այս երկրում մենք կցանկանայինք շոու կազմակերպել և մարդկանց ցույց տալ մեր աշխատանքը։ Ցանկում ունենք մեծ թվով երկրներ և քաղաքներ, բայց հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը»,-ավելի վաղ ասել է Դիմաշ Կուդայբերգենը