Հայտնի է, թե երբ լույս կտեսնի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի չհրատարակված վեպը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Վեպը, որը լույս կտեսնի 2024-ի գարնանը, կոչվում է «Մենք կհանդիպենք օգոստոսին»։
Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է 2014 թվականի ապրիլի 17-ին: Չհրատարակված ստեղծագործության հրապարակումը նվիրված կլինի նրա մահվան տասնամյակին։ Գիրքը կթողարկի գրողի ընտանիքը։
«Մենք կհանդիպենք օգոստոսին» ստեղծագործությունը գրողն իր արխիվներում է պահել։