Հունիսի 4-ին՝ Ժամը 20:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լեոնիդ Ագուտին և Անժելիկա Վառում դուետի համերգը:
Վառումի և Ագուտինի դուետը սիրո անվիճելի խորհրդանիշ է։
Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վառումի երաժշտությունը շատ տարբեր է. կրակոտ, լուրջ, ռոմանտիկ, բայց նաև իրական:
Սիրված երգերի ջազային իմպրովիզներ և արտիստների դեռևս չհրապարակված ալբոմներից ստեղծագործությունների պրեմիերաներ. այս ամենը կարելի է լսել միայն սպասվելիք համերգի ժամանակ: Հանդիսատեսին սպասվում են նաև պարային հիթեր՝ նորաձև էլեկտրոնային հնչողությամբ։ Սպասվում է նաև կենդանի երաժշտություն՝ «Էսպերանտո» խմբի ուղեկցությամբ։