«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման դադարեցման մասին։ Դա պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային վերանորոգման աշխատանքներով մայիսի 1-ի ժամը 08:00-ից մայիսի 4-ի ժամը 20:00-ն, պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունից։
Հանրապետությունում սպառողներին այս ընթացքում գազ մատակարարվելու է պաշարների հաշվին, հավելել են նրանք։