Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) լավագույն 100 վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հայաստանի 7 շախմատիստներ։ Լավագույն 100 գրոսմայստերների տղամարդկանց ցուցակում են Գաբրիել Սարգսյանը (2692 միավորով զբաղեցրել է 42-րդ տեղը), Հայկ Մարտիրոսյանը (2675 միավորով՝ 61-րդ տեղը), Հրանտ Մելքումյանը (2650 միավորով՝ 92-րդ տեղը)։
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը վարկանիշում 2745 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը։ ՖԻԴԵ-ի լավագույն գրոսմայստերների վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը (2853 միավոր)։
Կանանց ՖԻԴԵ-ի վարկանիշում ընդգրկված են Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ թիմային (2003) և անհատական (2021) Եվրոպայի առաջնությունների հաղթող Էլինա Դանիելյանը (43-րդ տեղ, 2416 միավոր), Լիլիթ Մկրտչյանը (63-րդ տեղ, 2389), Աննա Սարգսյանը (75-րդ տեղ, 2375) և Մարիամ Մկրտչյանը (87-րդ տեղ, 2360):