Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ եռակողմ հանդիպմանը կողմերը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Մայիսի 1-ին Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ՝ քննարկելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։