Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության վերաբերյալ բացահայտումներ կանեն, սպասվում են ձերբակալություններ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ»,-գրում է թերթը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ում ապրիլին ձերբալություն էին եղել։ Ավելի ուշ Armenia Today-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար։