ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: