ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵՆ նախարար Գնել սանոսյանը պարզաբանել է, թե ինչու է ՀԷՑ-ը փոխել գնային քաղաքականությունը: Նրա խոսքով՝ այս տարիներին, երբ ՀՀ քաղաքացիները ՀԷՑ բաժանորդ դառնալու համար, վճարել են որոշակի գումար, իրական պատկերը չի եղել: Ըստ Սանոսյանի՝ տվյալ միացման համար ընկերությունը շատ ավելի մեծ գումար է ծախսել, քան քաղաքացուց գանձվել է:
«Ցավոք սրտի այդ գումարի մասը լրացվել է այլ ներդրումների համար իրականացրած աշխատանքների հաշվին: Երբ մենք հանրապետությունում ունենք խնդիր անջատումների կամ հոսանքի տատանումների հետ ու երբ հարց ենք բարձրացնում, թե ինչու նրանք դա չեն կարգավորու, ՀԷՑ-ը պատասխանում է, որ իր գումարները ծախսում է այլ տեղեր ու չի կարող բարվոք պահել կամ հիմնանորոգել ենթակառուցվածքները»,- ասաց նախարարը:
ՀԾԿՀ-ում քննարկումների արդյունքում, նրա խոսքով, եկել են եզրակացության, որ ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն ու այդ գումարներն այլ տեղ չպետք է ծախսեն: Հետևաբար քաղաքացիները պետք է վճարեն իրական արժեքի չափով:
Այն թվերը, որոնք մենք հաճախ լսում ենք, 300 տոկոս և այլն, բոլորի դեպքում չէ, որ այդպես է: Միայն եթե համապատասխան հզորություն է անձը պահանջում: Այսինքն՝ հզորությունից էլ է կախված գումարը: Սանոսյանը դա բացատրում է նրանով, որ նոր բաժանորդների համար նոր ենթակայաններ ստեղծելու և ծախսեր անելու անհրաժեշտություն է լինում:
«Հանձնաժողովը հետևյալ կարգն է սահմանել, որ եթե ավել հզորություն ես ուզում, ապա այդ հզորության համար վճարիր, եթե 4 կվտ ես ծախսում, 10 մի վերցրու: Կամ եթե 10 ես ծախսում, ապա վճարիր, որպեսզի մեր գործարարներն ու քաղաքացիները գնային տարբերության մեջ ճիշտ կողմնորոշվեն և ավելորդ ծավալներ չզբաղեցնեն: Ու նոր ենթակայաններ չկառուցեն»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: