Բաքվում կայացել է Լենցովի և Հասանովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու օպերատիվ իրավիճակը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխության մասին: Գերատեսչության տվյալներով՝ խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը: