Նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Պետրոսյանը պատմել է, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին 17 մետր բարձությունից ընկել է ձորը, սակայն որևէ կոտրվածք չի ստացել.
«Իջել էի մեքենայից մաքուր օդ շնչելու, չգիտեմ ոնց եղավ, գլորվեցի ձորը, գլխով ծառին կպա, հակառակ դեպքում գետն էի ընկնելու»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Պետրոսյանը հավելել է, որ սալջարդեր ու վնասվածքներ է ստացել, սակայն որևէ լուրջ խնդիր չի առաջացել` մի փոքր հիշողության կորուստ միայն: