Մեր տարածաշրջանում խաղաղության այլընտրանք գոյություն չունի, ուստի Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակացություններով լուծելու իր քաղաքականությանը: Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է խաղաղության պայմանագրի կարևորության դերը՝ վերահաստատելով, որ պատրաստակամ է ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն դրա համար առակա են խոչընդոտներ: Գլխավոր խոչընդոտը Փաշինյանը համարում է այն, որ չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում:
«Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է:
Անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները»,- նշել է վարչապետը և դրանց կարևորությունը հիմնավորել նրանով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը:
Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում խաղություն հաստատելու համար հայկական կողմը շարունակում է ջանք չխնայել և գնալ երկխոսության:
Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչն արդարացվել է․ փաստաբան
Ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվել է, հայտնել...