Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարամետ են, բանակցություններից հետո հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու համար, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Նախարարության հաղորդմամբ՝ նախարարական բանակցություններն անցկացվել են մայիսի 1-4-ը։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Վրաստանի նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 14-ին․ Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանին առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 14-ին, որը կհաստատվի նոյեմբերի 26-ի լիագումար նիստում, հայտնել...