Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին հաջորդել է լիագումար 61-րդ նիստը: Երկօրյա քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել են վեհաժողովում մեր երկրի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ու պատվիրակության անդամ Գեւորգ Պապոյանը:
Օրակարգի առանցքում է եղել խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: ԱԺ պատգամավորներն Անկարայում բարձրացրել են հայկական օրակարգի կարեւոր հարցերը:
«Շեշտել եմ, որ Ադրբեջանն ապօրինի բլոկադայի է ենթարկել Արցախը և արցախահայությանը: Եվ այդ մարդիկ հիմա սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած. դեղորայքի պակաս կա, պարենի պակաս կա և այնտեղ, ըստ էության ցեղասպանության վտանգ կա»,- պատմել է Պապոյանը՝ նշելով, որ ադրբեջանցիներն իրեն տեղում մեղադրել են սուտ խոսելու մեջ:
Թունյանի խոսքով էլ՝ կազմակերպության գլխավոր քարտուղար, ազգությամբ ադրբեջանցի Ասավ Հաջիևը միակողմանի հայտարարություններ է անում կազմակերպության սոցիալական հարթակներում, որի համար վերջին նախազգուշացում են արել նրան՝ նշելով, որ նման վարքագիծն անընդունելի է: Հորդորել են հեռացնել գրառումներն ու չկրկնել դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում: