ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մնալ ֆրանսիական թիմում, որի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը: Сhampionat.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Footmercato-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա ֆուտբոլիստին շահավետ առաջարկ են արել պայմանագիրը երկարաձգելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին 2 շաբաթով դադարեցրել է մարզումները, ինչը, սակայն, ակումբի կողմից պաշտոնապես չի հաստատվել։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ շրջանառվում են 35-ամյա Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին լուրերը։ Միևնույն ժամանակ շրջանառվեցին լուրեր այն մասին, որ «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորությունների պատճառով գործարքը հնարավոր չի եղել։