Բրիտանական «Hurts» խումբն առաջին անգամ համերգ կունենա Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք ticketon.am կայքից։
Համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Խումբը վերադառնում է երկարատև դադարից հետո՝ նոր ուժերով և նյութերով:
«Hurts»-ն ստեղծվել է Մանչեստր քաղաքում՝ 2009 թվականին։ Նրանց առաջին երկու ալբոմները `«Happiness»-ը և «Exile»-ը հայտնվել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի լավագույն 10 ալբոմների ցանկերում։