Այս ամռանը նորաձև կլինի կարմիր նարնջի գույնը։ Այս մասին գրում է Thesymbol.ru-ն:
Ոճաբանները խորհուրդ են տալիս ամբողջ հագուստը հենց այս գույնի մեջ ընտրել։ Որպես իդեալական լուծում՝ առաջարկում են երկարության զգեստ, որը կարելի է հագնել ամառային բազմաթիվ երեկույթների և միջոցառումների ժամանակ։
Դիզայներները նմանատիպ նմուշներ են առանձնացրել Altuzarra և Bottega Veneta հավաքածուներում:
Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ամբողջովին այս վառ գույնով ներկայանալ, խորհուրդ են տալիս կարմիր նարնջի գույնի կոշիկներ կամ աքսեսուարներ կրել:
Նրանց կարծիքով՝ կարմիր նարնջի գույնի թաշկինակը, կոշիկը, պայուսակը ցանկացած կերպար կարող են ավելի վառ դարձնել։