Ինչպե՞ս սպորտը առանց դժվարությունների առօրյա կյանքի մաս դարձնել: Thesymbol.ru-ն մի քանի խորհուրդներով է կիսվել։
Սկսեք աստիճանաբար
Ովքեր պարբերաբար չեք մարզվում, մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից շաբաթական հինգ անգամ չմարզվել։ Ինտենսիվ ծանրաբեռնվածությունը, ըստ նրանց, ավելի շատ վնաս, քան օգուտ կտա։ Փորձեք սկսել ավելի փոքր մարզումներից, ինչպիսին է ճարպն այրող 15 րոպեանոց համալիր մարզումը։ Երբ մարմինը ընտելանա նման ծանրաբեռնվածությանը, մարզումների տևողությունը և ինտենսիվությունը կարող ենքավելացվել։

Կանաչ այգում մարզվելը շատ ավելի հաճելի է, քան շատ մարդկանցով շրջապատված խեղդված դահլիճում: Բարեբախտաբար, գարնան վերջին բոլոր մարզումները կարող են տեղափոխվել դուրս։ Օրինակ՝ կարող եք վազել: Նույնիսկ եթե նախկինում երբեք դա չեք արել։ Վազքն արդյունավետ է ոչ միայն նիհարելու և մկանները տոնուսավորելու, այլև սրտանոթային համակարգի առողջությունը խթանելու համար:
Ընտրեք ճիշտ հագուստ
Թվում է, թե մարզման մեջ գլխավորը սպորտն է, իսկ այն, ինչ հագնում ես, ոչ մի դեր չի խաղում։ Ամենևին էլ այդպես չէ: Օրինակ՝ սխալ ընտրված կոշիկները մարզումը ոչ միայն պակաս արդյունավետ կդարձնեն, այլև կարող են վնասվածքներ առաջացնել։ Հագուստը և սպորտային կոշիկները պետք հնարավորինս հարմարավետ լինեն։
Մի չարաշահեք ծանրաբեռնվածությունը
Եթե ձեզ թվում է, որ սպորտում գործում է «որքան շատ, այնքան լավ» կանոնը, ապա սխալվում եք։ Եթե ցանկանում եք ամեն օր մարզվել, ապա անհրաժեշտ է փոխարինել ծանրաբեռնվածության տեսակները, քանի որ հակառակ դեպքում մկանները ժամանակ չեն ունենա վերականգնելու, և մարզումներից հոգնածությունից բացի այլ բան չեք ստանա: Կարևոր է կազմել սպորտային ռեժիմ։