Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն։
Արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը «վիճելի սահմանի շուրջ լարվածության» աճից հետո, նշում է հրատարակությունը։