Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր՝ մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: