Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ երկու երկրները սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։
«Մենք հավատում ենք, որ բարի կամքի, ճկունության և փոխզիջման առկայության դեպքում համաձայնագիրը հնարավոր է: Եվ մենք շարունակում ենք լիակատար աջակցություն և մասնակցություն ցուցաբերել, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսել և շարունակում են ապահովել կայուն և տևական խաղաղություն»,- շեշտել է Պատելը: