Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս նասին
հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- նշել է Դանիելյանը։
Նորածին աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: Հիշեցնենք, որ Երևանի Արցախի պողոտայի 8/4 հասցեում շտապօգնության աշխատակիցները նորածին երեխա էին հայտնաբերել։
Դեպքի մասին 15։55-ին ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: