Բրյուսելը «բեկումնային առաջընթաց» չի ակնկալում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների մայիսի 14-ին նախատեսված եռակողմ հանդիպման արդյունքում, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանն ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։
«Կարծում եմ, որ մենք պետք է համեստ լինենք մեր ակնկալիքներում, որ կիրակի երեկոյան համապարփակ խաղաղ փաստաթուղթ կարող է ստորագրվել։ Սա շատ ժամանակ և աշխատանք կխլի»,- մեջբերում է հրատարակությունը։
Աղբյուրը հայտնում է նաև առաջիկա բանակցությունների մանրամասները։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 13-ի երեկոյան կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, մայիսի 14-ի առավոտյան առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահի հետ, իսկ եռակողմ հանդիպումը կսկսվի մայիսի 14-ի կեսօրին։
Եվրախորհրդի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյանը, Միշելը և Ալիևը եռակողմ հանդիպում կանցկացնեն։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հայտնում է կառավարության...