ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ օգնել բոլոր այն բանակցություններին, որոնց միանում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այսպես է մեկնաբանել մայիսի 2-ին Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի բանակցությունները՝ դրանք անվանելով «ձախողված»։
«Նման իրավիճակ է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության դեպքում, որը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից։ Այն դեռևս չի կարողանում նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Զախարովան ԵՄ-ից Երևանի ակնկալիքներն անվանել էր չափազանց մեծ և իրողությունները հաշվի չառնող։ Մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում անվտանգության երաշխիքներ չի ապահովում և կարող է մարտահրավերներ ստեղծել։
«ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս, բայց, մյուս կողմից, կարող է մարտահրավերներ ստեղծել»,- ընդգծել էր վարչապետը։
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել փետրվարին։ Այն ներառում է մինչև 100 աշխատակից, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։
Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարին որոշելու համար նախնական ընտրություն կանցկացվի․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն (փրայմերիզ) անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի...