«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է կլինիկական մահ ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված և վերակենդանացած քաղաքացու դեպքին: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. « «Ի պատասխան «Առեղծվածային դեպք Երևանում. Դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան»: վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ մայիսի 12 -ին, ժամը15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը <<կլինիկական մահ>> նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։ Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում։
Հիշեցնենք, որ առավոտյան լուր էր տարածվել, Երևանում առեղծվածային դեպք է տեղի ունեցել՝ մահն արձանագրված և դիահերձարան տեղափոխված տղամարդուն բժիշկները վերակենդանացրել են: