Մեր խնդիրն այն է, որ հայրենիքն ու պետությունը մեզ համար նույնը չեն: Այս մասին երեկ Ներքին բազմաբերդ համայնքում, դպրոցականների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մենք անընդհատ ստիպված ենք ընտրություն կատարենք Հայրենիքի և պետության միջև։ Իմ ընկալումն այն է, որ պետք է ընտրություն կատարել հօգուտ պետության, եթե դա տեղի չունենա, մենք անընդհատ կկորցնենք։ Հիմա փորձում եմ առաջ տանել այդ գաղափարը՝ հասկանալով, որ այն գուցե այնքան էլ պոպուլյար չէ։ Մենք պետք է նույնականացնենք Հայրենիքի և պետության գաղափարները և բացահայտենք այն 29800 քառակուսի կիլոմետրի վրա։ Հետևաբար, իմ ընկալմամբ, Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է՝ 4090մ բարձրությամբ։ Մեր բոլոր խնդիրները, բացարձակապես բոլոր խնդիրները գտնվում են Արագածի և Արարատի միջև»։
Դիմելով դպրոցականներին՝ Փաշինյանը նրանց առաջարկեց ընտրույուն կատարել:
«Պատմության դասը, որը ես համարում եմ քաղված, այն է, որ մենք պետք է այս ընտրությունը կատարենք, և այս ընտրությունը Հայաստանի Հանրապետությունն է 29800 քառակուսի կիլոմետր տարածքն է: Առաջարկում եմ, դուք էլ դրա մասին մտածեք»,- ասաց վարչապետը դպրոցականների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, անկախ Հայաստանը երբևէ սահմանազատված սահման չի ունեցել, և ինքը ցանկանում է, որ դա հստակեցվի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետն Երևանի ր Բաքվի միջև տարաձայնությունները դիտարկելի կրկին կարևորել է տարածքային ամբողջականության և 29 800 քառ կմ պահպանելու մեր կարմիր գիծը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս փոփոխություններն անհարժեշտ են, քանի որ խախղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Ինչպես նաև Արդբեջանի տարածքային ամբեջականության ճանաչումն է, որ կարող է բերել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության՝ 29 800 քառ. կմ ճանաչմանը: