ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերը սահմանային տարածքներում են գտնվում։ Նրա խոսքով՝ սա նկատի ունենալով է Շառլ Միշելը նախօրեին հայտարարել, որ զորքերի հետքաշումը պետք է լինի երկուստեք։
«Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Վիկտորինը անդրադառնալով ԵՄ ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը:
Ինչ վերաբերում է ԵՄ պատվիրակությանը, ապա ըստ ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ զեկույցները չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք տեսնում։
«Բնական է որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրան կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ․․․ երբ ներխուժումը տեղի ունեցավ»,- ասաց նա։
Ըստ Վիկտորինի՝ սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ որ բան է տեղի է ունենում։
Մանրամասները՝ տեսանյութում։